Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը պսակադրվել են

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանը օգոստոսի 5-ին նշում էր ծննդյան օրը։ Երգչուհին դարձավ 51 տարեկան։

Starnews.amի տեղեկություններով սովորական ծննդյան խնջույքը չի եղել: Կայքի տեղեկություններով հենց ծննդյան օրը երգչուհին ու ամուսինը պսակադրվել են եկեղեցում՝ ստանալով Աստծո օրհնությունը։ Միջոցառմանը ներկա են գտնվել միայն մտերիմները:

Կայքին չի հաջողվել կապ հաստատել թե´ երգչուհու, թե´ նրա ամուսնու հետ:

Նունե Եսայանի ու Ավո Խալաթյանի ընտանիքն արդեն 15 տարեկան է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ