Լիբանանին օգնություն ցույց տալու միջազգային տեսախորհրդաժողովը կկայանա օգոստոսի 9-ին

Լիբանանին օգնություն ցույց տալու միջազգային խորհրդաժողովը՝ պայթյունի հետեւանքների վերացման համար տեղի կունենա կիրակի օրը՝ օգոստոսի 9-ին, տեսակապի ձեւաչափով:

Այդ մասին օգոստոսի 7-ին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերը Բրյուսելում կայացած ճեպազրույցում: «Լիբանանի օգնության դոնորների խորհրդաժողովը տեղի կունենա կիրակի օրը տեսակապի ձեւաչափով:

Այն կազմակերպված կլինի Ֆրանսիայի կողմից եւ նպատամիտված կլինի Լիբանանի անհետաձգելի օգնության հանգանակությանը՝ աղետի հետեւանքների վերացման համար»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ