«Նորք» ինֆեկցիոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Այսօր «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցը հրավիրել է արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ:

Տեղեկացնելով, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ Մհեր Դավիդյանցը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։

Իր խոսքում պարոն Դավիդյանցը խորին շնորհակալություն հայտնեց ողջ անձնակազմին 2 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար և հատկապես այն ահռելի աշխատանքի, որը կատարել է «Նորք» ԻԿՀ-ը անձնակազմը COVID-19 համավարակի շրջանում։

Հիվանդանոցի ողջ անձնակազմը հայտնում է իր երախտագիտությունը և շնորհակալական խոսքը հարգարժան Մհեր Դավիդյանցին՝ իր կատարած անգնահատելի աշխատանքի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ