Լիբանանի մայրաքաղաքում օրերս տեղի ունեցած ողբերգական պայթյունի ֆոնին՝ կրկին վերսկսել են հակակառավարական բողոքի ակցիաները: Ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը, մեղադրելով վերջինիս կոռուպցիայի մեջ, որը հանգեցրել է նավահանգստի պայթյունին:
Բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ ոստիկանական ուժերի հետ: Ակցիայի մասնակիցները տարբեր իրեր են նետել անվտանգության ուժերի ուղղությամբ, ինչին ի պատասխան՝ վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ: Բախումների հետևանքով կան վիրավորներ երկու կողմերից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: