Ավիացիոն անվտանգության աշխատակիցները շրջիկ ծառայության ընթացքում ժամանակակից «խելացի» սաղավարտներով հեռահար ձևով կջերմաչափեն ուղևորներին։ Այս մասին տեղեկացնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։
«Մինչև կյանքի բնականոն հունին անցնելը, մենք ստանձնեցինք ապահովել ոչ միայն ուղևորների անվտանգ թռիչքները, այլ նաև ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները կորոնավիրուսից վերջիններիս պաշտպանելու համար:
«Զվարթնոցում» ուղևորները, ուղեբեռներն ու ձեռքի իրերն անվտանգ կախտահանվեն, օդանավակայանում փակցված հատուկ գծանշանների ու ցուցանակների, տեղադրված պաշտպանիչ բաժանարարների շնորհիվ կապահովվի ինչպես ուղևորների, այնպես էլ մեր աշխատակիցների միջև անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, իսկ ձեռքերի ախտահանման համար տեղադրված են անհրաժեշտ ախտահանիչ հեղուկներ»,- հայտնում են միջազգային օդանավակայանից:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:
Ժամանակակից լուծումներով պայքար համաճարակի դեմ. «Զվարթնոցը» սպասում է իր ուղևորներին
🇦🇲 text ⤵Struggle against pandemic with modern solutions: Zvartnots is waiting for its passengersCOVID-19 caused indescribable major losses to millions of people, thousands of organizations and companies.The epidemic has had an impact on activity of Zvartnots International Airport. Our annual passenger flow of 3 million was decreased by 98 %…Before returning to the regular routine of life we have committed ourselves to ensuring not only the safe flights for the passengers but also to the provision of all the necessary conditions for protecting them from coronavirus. To that effect during the petrol service aviation security employees will distantly measure the passengers’ temperature with the help of “smart” helmets, the baggage and carry-on items will be safely disinfected, the required social distance will be kept both between the passengers and between our employees with the help of the linear markings and signs, the protective separators placed at the airport. While for hands disinfection the required disinfectant liquids are available. We are ready to face all the challenges of the pandemic and we are sure that we will overcome it with our unified efforts. Our trips and your trips are only starting and the beautiful moments of life are still to come. ————Ժամանակակից լուծումներով պայքար համաճարակի դեմ. «Զվարթնոցը» սպասում է իր ուղևորներինԿորոնավիրուսն աշխարհում անասելի մեծ վնասներ հասցրեց միլիոնավոր մարդկանց, հազարավոր կազմակերպությունների և ընկերությունների: Համաճարակն իր ազդեցությունը թողեց նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գործունեության վրա. տարեկան 3 միլիոն ուղևորաշրջանառություն ունեցող մեր ուղևորահոսքը կրճատվեց 98 տոկոսով…. Մինչև կյանքի բնականոն հունին անցնելը, մենք ստանձնեցինք ապահովել ոչ միայն ուղևորների անվտանգ թռիչքները, այլ նաև՝ ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ կորոնավիրուսից վերջիններիս պաշտպանելու համար: Այդ նպատակով ավիացիոն անվտանգության աշխատակիցները, շրջիկ ծառայության ընթացքում ժամանակակից «խելացի» սաղավարտներով հեռահար ձևով կջերմաչափեն ուղևորներին, ուղեբեռներն ու ձեռքի իրերն անվտանգ կերպով կախտահանվեն, օդանավակայանում փակցված հատուկ գծանշանների ու ցուցանակների, տեղադրված պաշտպանիչ բաժանարարների շնորհիվ կապահովվի ինչպես ուղևորների, այնպես էլ մեր աշխատակիցների միջև անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, իսկ ձեռքերի ախտահանման համար տեղադրված են անհրաժեշտ ախտահանիչ հեղուկներ:Մենք պատրաստ ենք դիմակայել համաճարակի բոլոր դժվարություններին և վստահ ենք, որ այն կհաղթենք միասնական ուժերով: Մեր և Ձեր ճանապարհորդություններրը դեռ նոր են սկվում, իսկ կյանքի գեղեցիկ պահերը դեռ առջևում են:#ZvartnotsInternationalAirport #ZvartnotsAirport #coronavirus #covid19 #StruggleAgainstPandemic
Posted by Zvartnots International Airport on Friday, August 7, 2020