ԱՄՆ Սենատը հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է պետական մարմինների կողմից չինական TikTok հավելվածի օգտագործումը։ Այս մասին հայտնում է CBC-ն։ Որոշումը սենատորների կողմից ընդունվել է միաձայն։
Օգոստոսի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Microsoft կորպորացիան կամ ամերիկյան մեկ այլ ընկերություն պետք է մինչև սեպտեմբերի 15-ը TikTok-ի ձեռքբերման գործարք կնքեն, այլապես հավելվածի աշխատանքը երկրի տարածքում կարգելվի։
Այն մասին, որ Թրամփը կարող է արգելել TikTok-ի աշխատանքն ԱՄՆ տարածքում, հայտնի էր դարձել հուլիսի 31-ին։