Բեյրութում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է նավանհանգստի տնօրենը

Ինչպես հաղորդում է Լիբանանի LBC հեռուստաալիքը, Բեյրութի դատախազության աղբյուրները հաղորդել են քաղաքի նավահանգստի տնօրենի կալանավորման մասին, որտեղ օգոստոսի 4-ին հզոր պայթյուն էր տեղի ունեցել ամոնիումի նիտրատի պահեստում։

«Նավահանգիստում տեղի ունեցած պայթյունի քննության առաջին փուլի շրջանակներում ձերբակալված 16 անձանց թվում եղել է Բեյրութի նավահանգստի տնօրեն Հասան Քորեյթեմը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ըստ վերջին տեղեկությունների, պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 149-ի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ