Հայաստանում օգոստոսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 166 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39985-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, 46, 58, 73, 78 և 89 տարեկան, ընդհանուր` 777: Մահացածները չեն ունեցել ուղեկցող խրոնիկ հիվանդություններ:
Ապաքինվել է 452 մարդ, ընդհանուր՝ 32008:Երեկ 1394 թեստ է արվել, ընդհանուր՝ 172994: Մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 228 մարդ: