Բեյրութում ձերբակալվել են նավահանգստի վարչակազմի 16 պաշտոնյաները։
Ըստ ռազմական դատարանի ներկայացուցիչ Ֆադի Աքիքի հայտարարությամբ` տեղի է ունեցել քննություն , որի արդյունքում ձերբակալվել է 16 մարդ։ Քննության նախնական փուլը մոտենում է ավարտին: Այս ընթացքում հարցաքննվել է դեռևս18 անձ:
Հիշեցնենք ըստ պաշտոնական վարկածի 2014 թվականին մոլդովական MV Rhosus նավը, որը 2,750 տոննա ամմոնիումի նիտրատ էր տեղափոխում Վրաստանի Բաթումի քաղաքից Մոզամբիկի Բեյրա նավահանգիստ, տեխնիկական խնդիրներով կայանել է Բեյրութի նավահանգստում։ Երբ նավն աննորոգելի է ճանաչվել, բեռը տեղափոխվել է նավահանգիստ, իսկ նավը՝ լքվել։
Հետագայում բեռը պահպանվել է նավահանգստում՝ առանց անհրաժեշտ անվտանգության կանոնների պահպանման։
Տեղում պահեստի պատի ծակը փակելիս զոդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել պայթյուն։
Զոհերի քանակն անցել է 100֊ից, վիրավորներինը՝ 4000֊ից։ Ընդհանուր վնասի գումարը դեռ գնահատվում է։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով: