Ռուս բժիշկը մահացել է ուղղաթիռով COVID-19-ով հիվանդին տեղափոխելուց շուրջ 10 օր անց


Կրասնոյարսկի երկրամասի կլինիկական հիվանդանոցի կայքը հայտնում է, որ հիվանդանոցի ռեանիմատոլոգ Իլյա Ժիտկովը, որն աշխատել է կորոնավիրուսով վարակվածների հետ, մահացել է COVID-19- ով վարակվելուց շուրջ 10 օր հետո:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ բժիշկը, ենթադրաբար, վարակվել է հուլիսի 26-ին, երբ նա ուղղաթիռով COVID-19-ով ծանր հիվանդի էր տեղափոխում: Նույն օրը 54-ամյա Ժիտկովը վատ է զգացել: Օգոստոսի 6-ին նա մահացել է:

«Դա COVID-ային թոքաբորբ էր՝ շատ արագ ընթացքով», – նշել են հիվանդանոցում:

Բժիշկը վարել է առողջ ապրելակերպ, 30 տարի աշխատել է հիվանդանոցում և սանիտարական ավիացիայում: Հունիսի 1-ից նա գտնվում էր «կարմիր գոտում» և շրջանի հեռավոր տարածքներից դուրս էր բերում ծանր թոքաբորբով բազմաթիվ հիվանդների:

2001 թվականի ապրիլին Ժիտկովը օգնել է ուղղաթիռի վթարի զոհերին, որի ժամանակ զոհվել էր Կրասնոյարսկի նահանգապետ Ալեքսանդր Լեբեդը: 2015-ի ամռանը նա օրերով աշխատել է հիվանդների հետ, որոնք խոշոր վթարների էին ենթարկվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ