«Արտակարգ դրության պայմաններում ոստիկանների աշխատանքը առնվազն կրկնապատկվել է… էս մարդկանց պարգևատրել է պետք…» Տարոն Չախոյան

«Եթե բուժաշխատողները հիվանդանոցում են կռիվ տալիս վիրուսի դեմ, ապա ոստիկանները՝ փողոցում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում անգնահատելի ու ծանր է բուժաշխատողների աշխատանքը:

Այս օրերին, քանի դեռ մեզնից շատերը փակված են տանը և արդեն իսկ բողոքում են պարապությունից, ձանձրանում են անգործությունից, երկրում հաստատված արտակարգ դրության արդյունքում և վիրուսի դեմ պայքարի շրջանակներում առնվազն կրկնապատկվել է բուժաշխատողների աշխատանքը: Նրանցից շատերն աշխատում են 24/7 ռեժիմով։

Էս մարդիկ գիշերները չեն քնում, օրերով չեն քնում, էս պատերազմի առաջին գծում հենց իրենք են կռիվ տալիս, մենք ընդամենը պահեստազոր ենք…

Իհարկե, ուրախ եմ որ կառավարությունը հավելյալ գումար վճարեց, պարգևավճարներ տվեց բուժաշխատողներին…

Բայց միայն վերջիններիս աշխատանքը չէ, որ ավելացել է…

Արտակարգ դրության պայմաններում առնվազն կրկնապատկվել է նաև ոստիկանների աշխատանքը: Պարեկայի ծառայություն իրականացնող ոստիկաններն են հետևում հայտարարվաղ արտակարգ դրության կանոնների պահպանմանը:

Էս մարդիկ օրվա ընթացքում հայտնվում են տարբեր իրավիճակներում, շփվում են տարբեր տեսակի մարդկանց հետ, հաճախակի հայտնվում են վիճելի իրադրոթյուններում ւ շատ հաճախ իրենց մասնագիտական պարտականությունը կատարելիս քարկոծվում են…

Ի վերջո, եթե բուժաշխատողները հիվանդանոցում են կռիվ տալիս վիրուսի դեմ, ապա ոստիկանները՝ փողոցում։

Կարծում եմ կառավարություն պետք է հետամուտ լինի նաև ոստիկանների թեկուզ փոքր գումարի չափով պարգևատրմանը:

Պետք է ոգևորել, որ էլ ավելի լավ աշխատեն… կատարած հսկայական աշխատանքը գնահատել է պետք, ինչպես նաև հարկ եղած դեպքում խրախուսել այդ աշխատանքի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ