ՀՀ Աժ շենքի պատերին ՝ Լիբանանի դրոշը

Ի նշան եղբայրական Լիբանանին մեր զորակցության՝ ՀՀ Ազգային ժողովի շենքի պատերին փողփողում է Լիբանանի դրոշը։ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեսանյութ է հրապարակել։

Հիշեցնենք, որ ըստ «Արեւելքի»  Լիբանանի աղբյուրների, Բեյրութի նավահանգստի պայթյունին զոհ է գնացել 11  հայ, 250–նն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նրանք եղել են Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ, սակայն պայթյունի պահին եղել են քաղաքի կենտրոնում, որը շատ մոտ է ծովափին:

Հայ զոհերի մեծ մասի անուններն արդեն հայտնի են.

Նազար Նաջարյան, Ջեսիկա Բեզջյան, Դելիա Փափազյան, Ժակ Բարամագյան, Անահիտ Բերբերյան, Լիզա Գավուքջեան-Գոզուբոյուկյան, Վարուժան Թոսունյան, Գայա Ֆոտուլյան, Սարգիս Թեքիրյան: Մյուս զոհերի անունները դեռեւս հայտնի չեն:

Կան նաեւ անհետ կորած հայեր, որոնցից թե՛ հարազատները, թե՛ իրավապահները դեռեւս ոչ մի տեղեկություն չունեն:

Ազգային ժողովի շենքի պատերին ՝ Լիբանանի դրոշը

Ի նշան եղբայրական Լիբանանին մեր զորակցության՝ ՀՀ Ազգային ժողովի շենքի պատերին փողփողում է Լիբանանի դրոշը։

Posted by Արարատ Միրզոյան — Ararat Mirzoyan on Thursday, August 6, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ