«Իրանց վիճակը ավելի են ծանրացնում». ռեպեր Միշոն` Ամուլսարի հարցով իշխանության դիրքորոշման մասին

Ռեպեր Միշոն (Միքայել Աբրահամյան) Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին` կոչ անելով «փրկել Ամուլսարը»:

Ներկայացնում ենք ռեպերի գրառումն` առանց խմբագրման.

«Եվ այսպես… Ես հասկանում եմ, որ մեր հասարակության մեծ մասի դատողականության շարժիչը զուտ էմոցիաներն են ու, որ նրանց կարծիքը էնքանով կայունա, իչքանով ասենք` ռուբլու կուրսը, որովհետև ժամանակին ծայրահեղական անեծքներով լցոնելով` բանակ թալանածի, մանկավաճառի ու նման ցուցակից մի 1467 հոգու հասցեին, հիմա պրինցիպի թեթև են տանում դրանց սաղի ազատության վայելքները։ Ես հասկանում եմ, որ կան մարդիկ, ովքեր նույնիսկ կողմ են հանքի շահագործմանը, որովհետև իրանց թվումա` մի հանք ավել, մի հանք պակաս, շատ բան չի փոխվի։

Ես հասկանում եմ, որ դեռ կան նրանք, ովքեր (կապ չունի` օբյեկտիվ, առողջ, թէ՞ չէ) քննադատությունները իշխանության հասցեին տանում են շատ ցավոտ ու, որ երբեք չեն հասկանա, որ մարդ կարա լինի ոչ մեկի կողմից, այլ ուղղակի սրտացավ երկրի համար։ Ես հասկանում եմ, որ մեր հասարակության մեջ, քիչ, թէ շատ կարծիք ձևավորող ակտիվ քաղաքացիների մեջ էլ կան նրանք, ովքեր ասում են, որ կարծիք չունեն էս հարցի շուրջ, որովհետև բնապահպան չեն և նման կռուտիտներ։

Ես մենակ մի բանից եմ ա%ույետ ըլնում, որ իշխանությունը մինչև հիմա չի հասկացէ, որ էն մարդիկ, ովքեր արդեն մի քանի տարիա Ամուլսարի մեջքին անշահախնդիր կանգնած են (ու նրանց հետ էլ շատ շատերը), երբեք «զադնի» դնող չեն ու, փոխանակ էդքանը շուտ հասկանալով էս ամենից «աչոկ» ու վստահություն ձեռք բերեն ժողովրդի կողմից, հլը մի բանէ իրանց վիճակը ավելի են ծանրացնում։ Իսկ գլուխ պալիրովկա անողները, որ մինչև հիմա պնդում են, որ իրավական, կամ հեղինակային վնասներ կունենանք, իրանց միքիչէ համբերություն, որ հետո տենան, որ ոչ մի բան էլ չեղավ, որտև Ամուլսարը հանք չի դառնա, քու արև։։։։։։։։։։։։։։»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ