Լավագույն բնական միջոցներն արյունատար անոթները մաքրելու համար. երեք բաղադրատոմս

Արյունատար անոթների մաքրությունը պահպանելը շատ կարևոր է, քանի որ դրանցում տարատեսակ աղտոտող տարրերի կուտակումը կարող է դրսևորվել մի շարք տհաճ ախտանշաններով ու շատ վտանգավոր հետևանքներ ունենալ։ Անոթի անցանելիության նվազման մասին հուշող ախտանշանների շարքին են դասվում այնպիսի տհաճ խնդիրները, ինչպիսին են ականջներում լսվող աղմուկը, հիշողության վատթարացումը, գլխացավերը, զարկերակային բարձր ճնշումն ու մշտական հոգնածությունը, ուստի նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել անոթները մաքրելու համար։

Սովորաբար արյունատար անոթների խցանման պատճառ են դառնում դրանցում կուտակված խոլեստերինային վահանիկները, որոնք խանգարում են արյան հոսքն ու թույլ չեն տալիս թթվածին ու սննդարար նյութեր մատակարարել օրգաններին, այդ թվում նաև գլխուղեղին։ Հենց գլխուղեղն էլ առաջինն է արձագանքում նման խնդրին՝ հուշելով, որ ժամանակն է մաքրել անոթները։

Աթերոսկլերոզի կանխարգելման համար մարդիկ սովորաբար հատուկ սննդակարգերի են հետևում կամ դիմում են բժիշկներին, սակայն կան բազմաթիվ բնական բաղադրատոմսեր, որոնք արդյունավետ կերպով մաքրում են անոթները։ Ընդ որում՝ նման բնական միջոցները ոչ միայն արդյունավետ են, այլև հասանելի են ու չեն առաջացնում կողմնակի բարդություններ, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից երեքը։

1-ին բաղադրատոմսը.

Հինգ հատ հունական ընկույզը մաքրել ու կեղևազրկել, ընկույզներին ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր ու մեկական պտղունց դարչնի փոշի ու չորացրած կոճապղպեղ, այնուհետև խառնել ու թողնել մեկ օր սառնարանում թրմվի։ Ստացված խառնուրդը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ։

2-րդ բաղադրատոմսը.

⅓ բաժակ թարմ քամած սոխի հյութին ավելացնել մի բաժակ մեղր, լավ խառնել և ընդունել օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ մեկ թեյի գդալ։ Այս բաղադրատոմսը շատ օգտակար է նաև իմունային համակարգի համար և օգնում է կանխարգելել մրսածութունը։

3-րդ բաղադրատոմսը.

Երեք հատ հունական ընկույզն ու 2-3 շերտ արքայախնձորը կոտորակիչով լավ մանրացնել, այնուհետև ստացված խառնուրդը լցնել մուգ գույնի տարայի մեջ ու դնել սառնարան։ Այս խառնուրդը հարկավոր է ընդունել օրական չորս անգամ ուտելուց կես ժամ առաջ։ Որպես կանոն բաղադրիչների նշված քանակությամբ պատրաստելու դեպքում խառնուրդը բավականացնում է երկու օր, որից հետո հարկավոր է նոր չափաբաժինը պատրաստել։ Հարկ է հիշել, որ դեղամիջոցը խորհուրդ չի տրվում պատրաստել մեծ քանակությամբ, քանի որ այն շատ արագ է կորցնում իր օգտակար հատկությունները։

Անոթների մաքրման համար շատ օգտակար կարող են լինել նաև նռան, գազարի ու խնձորի հյութերը, որոնք կարելի է խմել հերթով կամ ընտրել դրանցից որևէ մեկը։ Հյութը հարկավոր է խմել ուտելուց կես ժամ առաջ կես բաժակ։

Այս բնական միջոցները պարզ են, հասանելի ու արդյունավետ, սակայն հարկ է հիշել, որ դրանք զուտ կանխարգելիչ միջոց են, ուստի ընդհանուր վիճակի վատթարացման, հիշողության աստիճանաբար վատթարացման, գլխապտույտների ու գլխացավերի դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու չզբաղվել ինքնաբուժությամբ: Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել ինքնազգացողության վատթարացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ