Երիտասարդն «Առինջ Մոլ»-ի հարևանությամբ գտնվող կամրջից ցած է նետվել և տեղում մահացել

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-«Առինջ Մոլ»-Գետարգել ճանապաւհին գտնվող կամրջից քաղաքացի է ցած նետվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Վիգեն Չ-ն էր։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ