ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Հայկ ՄՀՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից», – նշվում է հրամանագրում:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել, որ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը: