Լաս Վեգասի «Փառքի ծառուղում» կբացվի Արման Հովհաննիսյանի անվանական աստղը Ֆրենկ Սինատրայի, Էլվիս Փրեսլիի անունների կողքին

LP Entertainment ընկերությունը պայմանագիր է կնքել Լաս Վեգասի «Փառքի ծառուղու» հետ և պատմության մեջ առաջին անգամ Ֆրենկ Սինատրայի, Էլվիս Փրեսլիի, Դեն Մարտինի և այլ աշխարհահռչակ դեմքերի կողքին կհայտնվի Արման Հովհաննիսյանի անվանական աստղը: Այս մասին տեղեկացնում է LP Entertainment ընկերության տնօրինությունը.

«Պատմության մեջ առաջին անգամ Լաս Վեգասի Փառքի ծառուղիում Ֆրենկ Սինատրայի, Էլվիս Փրեսլիի, Դեն Մարտինի և այլ աշխարհահռչակ դեմքերի կողքին կհայտնվի հայ անուն-ազգանուն:

ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը կբացվի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17:00-ին»,- այս մասին տեղեկացնում է հաղորդավարուհի Լուսինե Փիրոյանը՝ հավելելով, որ LP Entertainment ընկերությունը պայմանագիր է կնքել Լաս Վեգասի «Փառքի ծառուղու» հետ, ինչը նշանակում է, որ առաջիկայում գեղեցիկ միջոցառում է լինելու, որը նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության անկախությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ