ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կառավարությունում ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի: Որոշումը հրապարակված է Gov.am կայքից:
Խորհուրդը կնախագահի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կազմում կլինեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը, ՄԻՊ Արման Թաթոյանը և այլք։