Ռոբերտ Քոչարյանի կալանավորման գործը նոր քննության են ուղարկո՞ւմ

Այս տարվա օգոստոսի 20-ին Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: «Ժողովուրդը» օրաթերթը գրել էր, որ գործը մակագրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Արթուր Պողոսյանին: Նոյեմբերի 20-ին լրանում է երեք ամիսը, ինչ այս գործը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում: Եւ հիմա ՀՀ վճռաբեկ դատարանը մինչ երեք ամիսը լրանալը պետք է գործով որոշում կայացնի:

 

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորները Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդության գործով մեկ եզրակացության են եկել:Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Արդյունքում գործը հասավ ՀՀ վճռաբեկ դատարան:

Աղբյուրը` armlur.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ