Աշխաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի է դուրս եկել Հայաստանի վերջին ներկայացուցիչ, գերծանր քաշային Գոռ Մինասյանը:
Մեր մարզիկը պոկում վարժությունում ցույց է տվել 205 կգ արդյունքը` նվաճելով փոքր արծաթե մեդալ:
Հրումում Մինասյանն առաջինը գլխավերևում պահեց 240 կգ-ը:
Երկրորդ մոտեցմամբ Հայաստանի ներկայացուցիչը բարձրացրեց 245 կգ` դառնալով փոքր արծաթե մեդալակիր:
Երկամարտում Միասյանը գրանցել է 450 կգ արդյունքը ու դարձել աշխարհի փոխչեմպիոն:
Հավելենք, որ այս քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց վրացի Լաշա Տալախաձեն` երկամարտի 474 կգ արդյունքով: Բրոնզե մեդալ է նվաճել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ջանգաբաևը` 447 կգ-ով:
Աղբյուր՝ Armsport.am