Բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց կանայք՝ Սուրբ Ծննդյան պատարագին

Քրիստոսի ծննդյան տարեթիվը որոշելու փորձերը ուղեկցող իրադարձություններով (կայսրերի, թագավորների, հյուպատոսների կառավարման տարիներով և այլն) ոչ մի կոնկրետ տարեթվի չհանգեցրին։ Ըստ էության, պատմական Հիսուսը ծնվել է մ.թ.ա. 7 և 5 թվականների միջև:

Դեկտեմբերի 25 ամսաթիվն առաջին անգամ հիշատակվել է Սեքստոս Հուլիոս Ափրիկանոսի՝ 221 թվականին գրված տարեգրությունում[6]:Մեր թվարկության հիմքում դրված հաշվարկումը արվել է 525 թվականին հռոմեացի վանական, պապական արխիվապահ Դիոնիսիոս Կրտսերի կողմից։ Դիոնիսիոսը հավանաբար հիմնվել է 354 թվականի Ժամանակագրական հավաքածուի տվյալների վրա (Chronographus anni CCCLIIII):

Հիսուսի ծնունդն այստեղ վերագրվել է Հուլիոս Կեսարի և Էմիլիոս Պողոսի հյուպատոսության տարին, այսինքն՝ մ.թ. 1 թվականը։ 254 թվականի Ժամանակագրության մեջ ունի այս տեսքը. «Hos cons. dominus Iesus Christus natus est VIII Kal. Ian. d. Ven. luna XV («Այս հյուպատոսների օրոք՝ մինչ հունվարի ամսամուտի 8-րդ օրը՝ 15-րդ լուսնի ուրբաթ օրը, ծնվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը»)[7]», այսինքն՝ դեկտեմբերի 25-ին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ