Կամբոջայում կանանց ցանկանում են արգելել կարճ և թափանցիկ հագուստ կրել

Կամբոջայի խորհրդարանում քննարկման է դրվել նոր օրինագիծ, որի հաստատման դեպքում ոստիկանությունը մարդկանց ոչ պատշաճ հագնվելու համար տուգանելու իրավունք կստանա:

Ինչպես նշում է South China Morning Post-ը, օրինագիծը կանանց արգելում է չափից կարճ, ինչպես նաև թափանցիկ հագուստ կրել, մինչդեռ տղամարդկանց արգելում է առանց շապիկի փողոց դուրս գալ:

Թեև կառավարությունը պնդում է, որ օրինագիծը միտված է ազգային ավանդույթների պահպանմանը, այնուհանդերձ՝ իրավապաշտպանները գտնում են, որ այն որպես գործիք կօգտագործվի սոցիալապես պահպանողական երկրում կանանց նկատմամբ ավելի շատ ճնշում գործադրելու համար:

Նշվում է, որ ընդունման դեպքում օրենքը կգործի արդեն հաջորդ տարվանից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ