Արթուր Իսպիրյանը Շուշան Պետրոսյանի «պորտը տեղն է դրել»

Արդեն տեղեկացրել ենք, որ Շուշան Պետրոսյանը, ֆեյսբուքյան գրառման միջոցով, դիմելով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, մասնավորապես, գրել էր. «Քեզ Սթիվիի տեղն էս դրե՞լ, գիտե՞ս,որ Երևանը երբեք այսքան կեղտոտ ու աղբառատ չի եղել»:

Այսօր Արթուր Իսպիրյանը լուսանկարն է հրապարակել ֆեյսբուքյան էջում՝ ցուցադրելով Սանիտեքի դատարկ աղբամանները:

Մեկնաբանություններում Արթուր Իսպիրյանը նաև գրել է.«I just call to say զիբիլ չկա»՝ Շուշան Պետրոսյանին պատասխանելով Ստիվի Ուանդերի ոճով՝ փոխելով կույր երգչի հայտնի երգի բառերը «I just called to say Hello»….

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ