Զիմբաբվեում 99-ամյա կինն իր հուղարկավորության ժամանակ 2 անգամ վերակենդանացել է

Զիմբաբվեում տատիկը 2 անգամ վերակենդանացել է իր հուղարկավորության ընթացքում: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կինը 99 տարեկան է, տևական ժամանակ ունեցել է հիվանդություններ:

Մահվանից հետո, երբ հարազատներն ու հարևանները պատրաստվել են նրա դին իջեցնել գերեզման,սավանի տակից շարժում են նկատել: Այնուհետև նկատել են, որ կինը շնչում է և նրան անմիջապես տեղափոխել են տուն:

Սակայն հաջորդ օրը նա կրկին կյանքի որևէ նշան ցույց չի տվել՝ չի շնչել, և մարմինը սառչել է: Սակայն հուղարկավության ժամանակ կրկին շարժվել է, իսկ մարմնի ջերմաստիճանը՝ փոխվել: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց: Մի քանի օր անց միայն նա մահացել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ