Պարզվել է, թե ինչից է «մահանում» կորոնավիրուսը

Ցանկացած ախտահանիչ միջոց մահացու ազդեցություն է ունենում կորոնավիրուսի վրա: Այս մասին կիրակի հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան « Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Վեստի» ծրագրին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այս վիրուսի համար տրված կոնցենտրացիայի ցանկացած ախտահանիչ կործանարար է: Այսինքն՝ անկախ նրանից, թե ինչով ենք մենք սրբում, գլխավորն այն է, որ այն մշակվի ախտահանիչով», — ասել է նա:
Պոպովան հիշեցրել է նաև, որ կորոնավիրուսը մակերեսների վրա մնում է մինչև 48 ժամ:

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում ավելի քան 17,8 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է ավելի քան 685 հազար մարդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ