Գտնվել է այն մթերքը, որը դեղերից արդյունավետ է արգելափակում կորոնավիրուսը

Միջազգային գիտնականների մի խումբ եկել է այն եզրակացության, որ ծովային կաղամբում և այլ ջրիմուռներում պարունակվող հեպարինը կարող է արգելափակել վիրուսը: Այս նյութը նույնիսկ ավելի արդյունավետ է, քան «Ռեմեդսիվիր» դեղամիջոցից, որը լայնորեն օգտագործվում է Ամերիկայում COVID-19- ի բուժման համար, գրում է «Медик Форум» պորտալը :

Ծովային ջրիմուռներից ստացած օրգանական նյութերի հակավիրուսային ակտիվությունը ստուգելուց հետո` հեպարինի երեք տարբերակ և ֆուկոիդների երկու տեսակ, հետազոտողները ներկայացրել են իրենց եզրակացությունները «Cell Discovery» ամսագրում կատարված հրապարակման մեջ:

Հոդվածում ասվում է, որ հեպարինը SARS-CoV-2- ը արգելափակելու հատկությամբ գերազանցում է բազմաթիվ հակավիրուսային դեղամիջոցներին, ներառյալ «Ռեմեդսիվիր»-ին:

«Ներկայումս համարվում է, որ COVID-19 վարակը սկսվում է քթի մեջ, և այս նյութերից յուրաքանչյուը կարող է դառնալ քթի հակավիրուսային սփրեյի ստեղծման հիմք: Դա վարակը վաղ փուլում բուժելու կամ նույնիսկ կանխարգելելու միջոց կլիներ»,-ուսումնասիրության հեղինակներից մեկը ՝ Ռենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԱՄՆ) պրոֆեսոր Ռոբերտ Լիենհարդտը, մեկնաբանում է կորոնավիրուսի բուժման համար իր բացահայտման արժեվորությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսը արգելափակվում է ծովային և քաղցրահամ ջրով, որում այն ​​դադարում է բազմանալ: Իսկ ամբողջությամբ այն ոչնչացնել կարելի է եռացնելով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ