Ռոբերտ Քոչարյանը որդու հետ իր հանգիստն է անցկացնում Սեւանում

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանգստանում է Սեւանում։

Նրա կրտսեր որդին` Լեւոն Քոչարյանը իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նրանք զբաղվում են վեյկբորդինգով։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր  Արսեն Նիկողոսյանի նախագությամբ բավարարեց ՀՀ երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվեց գրավ՝ 2 մլրդ դրամի չափով։

Դատավոր Նիկողոսյանը հայտարարեց, դատարանը որոշել է բավարարել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքները, պաշտպան Ռուբեն Սահակյանի բողոքը բավարարել մասնակիորեն։

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 13-ի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել։ Մասնակիորեն բավարարել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը։ Ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամաբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնել և ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամաբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։

Գրավի գումարը Վերաքննիչ դատարանի դեպոզիտ հաշվին մուծելուց հետո Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին ազատել արգելանքից»,-որոշումը ընթերցեց Արսեն Նիկողոսյանը՝ ավելացնելով, որ այն կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարանում։

Wakeboarding with my Dad

Posted by Levon Kocharyan on Sunday, August 2, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ