Ո՞ր հորմոնն է նպաստում ճարպերի կուտակմանը

Եթե մարդը սկսում է ինքն իրեն նախատել, որ ավելորդ քաշ է հավաքել, օրգանիզմում կորտիզոլ է արտադրվում՝  սթրեսի հորմոն, որը միայն խորացնում է վիճակն ու նպաստում էլ ավելի մեծ թվով ճարպերի կուտակմանը: Նման կարծիք է հայտնել սննդաբան Ալեքսեյ Կովալկովը  YouTube-ում հրապարակված տեսանյութում:

Նրա խոսքով՝ քաշի ավելացման պատճառով շատերը սկսում են լացել, սակայն դա չի նպաստում նիհարեցմանը, այլ հակառակը, ամեն ինչ բարդացնում է: Իսկ նիհարեցումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ օրգանիզմում արտադրվում  է ադրենալին եւ նորադրենալին:

«Հաճախ այդ ռեակցիաները կանխորոշված են գենետիկապես»,-ասել է Կովալկովը:

Spread the love
  •   
  •   
  •