Հայրապետյանի գործով Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների կալանքի միջնորդություն է ներկայացվել

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին և քաղաքապետարանին ենթակա ընկերության ներկայացուցիչ Գևորգ Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. «Լուրերին» տեղեկացրել է Հատուկ Քննչական ծառայությունը։

Նախկին պաշտոնյաները մեղադրվում են Հարսնաքարին հարակից պետական և համայնքային սեփականություն-հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպելիս ենթադրյալ չարաշահումների գործով։

Նույն գործով Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեղադրվում է ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու համար: Այսպիսով, այս գործով մեղադրյալների թիվը հասել է 4-ի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ