ԹԵՍՏ. Գիտե՞ք այս հարցերի պատասխանները

Օվկիանոսագետները բաժանում են օվկիանոսը մի քանի գոտիների կախված ֆիզիկական և կենսաբանական պայմաններից։ Պելագիկ գոտին ներառում է բոլոր բաց օվկիանոսային տարածքները, և կարող է բաժանվել իր հերթին ըստ խորության և լույսի թափանցման։ Ֆոտիկ գոտին ընկած է օվկիանոսի մակերևույթից մինչև 200 մետր խորությամբ տարածքը։ Այս գոտում այն տարածքն է, որտեղ կարող է տեղի ունենալ ֆոտոսինթեզ, և հետևաբար այն ունի ամենամեծ կենսաբազմազանությունը։

Քանի որ բույսերին անհրաժեշտ է ֆոտոսինթեզ, այս մակարդակից ներքև գտնվող կյանքի տեսակները ստիպված են սնվել կամ վերևից սուզվող նյութերով (տես ծավային ձյուն), կամ գտնել այլ էներգիայի աղբյուրներ, հիդրոթերմալ գազանցքները այսպիսի էներգիայի հիմնական աղբյուրներն են ափոթիկ գոտում (խորությունը 200 մետրից ներքև)։

Ֆոտիկ գոտու պելագիկ մասը անվանում են էպիպելագիկ: Ափոթիկ գոտու պելագիկ մասը կարող է բաժանվել շրջանների, որոնք ուղղահայաց իրար վրա են դասավորված ըստ ջերմաստիճանի։ Մեզոպելագիկը ամենավերին շրջանն է։ Նրա ներքևի սահմանն է հանդիսանում ջերմային թռիչքի շերտը 12 °C ջերմաստիճանով, որը արևադարձային գոտիներում սովորաբար ընկած է 700-1000 մ խորության վրա։

Հաջորդը բաթիպելագիկ շրջանն է՝ 10-4 °C միջակայքում, խորությունը սովորաբար լինում է 700-1000 մ։ Աբիսալ դաշտի վերևում է գտնվում Աբիսալպելագիկ շրջանը, որի ներքևի սահմանը ընկած է 6000 մ խորության վրա։ Վերջին շրջանը պարունակում է խորը իջվածքներ, և անվանվում է հադալպելագիկ շրջան։ Այն տարածվում է 6000-11000 մ միջակայքում և հանդիսանում է օվկիանոսի ամենախոր գոտին։

Պելագիկ ափոթիկ գոտիների հետ միասին կան նաև բենթիկ ափոթիկ գոտիներ։ Դրանք համապատասխանում են խորքային ծովի երեք ամենախորը գոտիներին։ Բենթիալ գոտին ծածկում է մայրցամաքային լանջը մինչև 4000 մ խորությունը։ Աբիսալ գոտին ծածկում է աբիսալ դաշտերը 4000 — 6000 մետր միջակայքում։ Դրանից ներքև ընկած է հադալ գոտին, որը համապատասխանում է հադալպելագիկ շրջանին և գտնվում է օվկիանոսային իջվածքներում։

 

Spread the love
  •   
  •   
  •