Լապշինն Իսրայելում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայելի Թել Ավիվ քաղաքում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին բլոգերը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր այցելել եմ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Իսրայելում առաջին և միակ հուշարձանը գտնվում է Թել Ավիվի արվարձան Պետախ Տիկվայում»,- գրել է Լապշինը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանցիների հրահրած «ծիրանային» պատերազմի մասին Լապշինն իր ֆեյսբուքյա էջում գրել էր.

«Նրանք այդքան չեն սիրում իրենց հայրենիքը, որ հանուն նրա մահանան: Նրանք շուկայում հայերից գնել են հայկական ծրանը եւ հենց տեղում ոտքերով տրորել: Հայերը այդ քայլին հետաքրքիր ձեւով են արձագանքել եւ շարունակել են զեղչ կիրառել տրորման համար գնվող ծիրանի մեծածախ գնման դեպքում: Բայց ադրբեջանցիների փողերը վերջացել են:

Ես ալիեւցիների համար ավելի լավ առաջարկ ունեմ: Սիրելի ադրբեջանցիներ, ես պատրաստ եմ կազմակերպել իմ լուսանկարների վաճառքը, դուք կարող եք ինձնից դրանք գնել ու ոտքի տակ տրորել, այրել, անգամ ուտել: Ի՞նչ կասեք: Կստացվի փոքրի հրեա-ադրբեջանական բիզնես: Այն ձեզ համար կլինի հայրենասիրություն, իսկ աղքատ հրեային մի քիչ փող բաժին կհասնի»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ