ԱՀԿ ղեկավարը հայտարարել է, որ համավարակի հետևանքները զգալի կլինեն դեռևս տասնամյակներ

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքները մարդկությունը կզգա դեռ տասնամյակներ շարունակ, հայտնում է «Ինտերֆաքս» -ը:

«Համավարակը առողջապաահական ոլորտի ճգնաժամ է, որը լինում է հարյուր տարին մեկ և դրա հետևանքները կզգացվեն տասնամյակների ընթացքում, – ասել է Գեբրեյեսուսը:

Նա նշել է, որ վեց ամիս առաջ ԱՀԿ-ն հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ հայտարարեց կորոնավիրուսի պատճառով, չնայած այն բանին, որ այդ ժամանակ Երկրի վրա հաստատվել էր կորոնավիրուսի վարակի մոտ 100 դեպք, և Չինաստանի սահմաններից դուրս ոչ մի մահվան ելք չէր գրանցվել:

Spread the love
  •   
  •   
  •