ԹԵՍՏ. Գիտե՞ք այս բառերի ճիշտ գրելաձևը


Հայերենը անցել է զարգացման երկարատև ուղի, սակայն հիմնական տեղեկություններ մեզ հայտնի են 5-րդ դարից (405 թվականից)՝ գրերի գյուտից սկսած։ Մինչ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերեն ժամանակակից այբուբենի ստեղծելը, անշու՛շտ, հայերենն ու հայերեն գրերը գոյություն են ունեցել, քանի որ հայերենը հանդիսացել է նախկինում ձևավորված հայկական թագավորությունների և պետական կազմավորումների պաշտոնական լեզուն։

Որպես ապացույց է ներկայացվում նաև հայ թագավոր Աբգար V–ի և Հիսուս Քրիստոսի միջև եղած նամակագրությունը, որը եղել է հայերեն։

19-րդ դարի երկրորդ կեսին, երբ լեզվաբանությունն ու լեզվագիտությունը նոր թափով էին առաջ ընթանում, գերմանացի լեզվաբան Հայնրիխ Հյուբշմանը 1875 թվականին հրատարակված «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում» հոդվածում ապացուցում է, որ հայերենը հնդեվրոպական լեզուների մեջ ինքնուրույն լեզվաճյուղ է, իսկ պարսկերենի և հնագույն այլ լեզուների հետ ունեցած ընդհանրությունները (հիմնականում բառապաշարային) ոչ թե ծագմամբ են պայմանավորված, այլ հետագա շրջանի փոխառություններ են։ Մինչ այսօր այս տեսակետը համարվում է ճիշտ, և հայերենը շարունակում է իր ուրույն տեղը զբաղեցնել այդ լեզվաընտանիքում։

Հայերենի առաջին պատմահամեմատական մեթոդի հեղինակները՝ Հայնրիխ Պետերմանը և Ֆրիդրիխ Վինդիշմանը առաջ էին քաշում այն դրույթը, ըստ որի հայերենը պատկանում է հնդիրանյան/արիական/ լեզվախմբին։ Դրան էին հանգեցրել շուրջ 1400 բառերի առկայությունը, որոնք պարսկերենից փոխառություններ էին։ Սակայն այս տեսակետը հետագայում մերժվեց։

Spread the love
  •   
  •   
  •