Մեքենան Դեբեդ գետի կամրջից ընկել է ու հայտնվել երկաթգծի վրա

Օգոստոսի 1-ին, ժամը 19:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և Դեբեդ գետի կամրջից ընկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Թումանյան-Շահալի 2632 կմ П.6 գծամասում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարութ Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա. տուժածներ չկան։

Ժամը 21։04-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Matrica» ինժեներական տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել։

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել երկաթգծի վրաՕգոստոսի 1-ին, ժամը 19:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և Դեբեդ գետի կամրջից ընկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու փրկարարական վարչության օպերատիվ խումբը։Պարզվել է, որ Թումանյան-Շահալի 2632 կմ П.6 գծամասում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարութ Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա. տուժածներ չկան։Ժամը 21։04-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Matrica» ինժեներական տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել։

Posted by ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA on Saturday, August 1, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ