«ՀՅԴ-ն հենց սկզբից չէր մարսել հայկական երրորդ հանրապետության դեմոկրատական էությունը»․ Գագիկ Քամալյան

 

Գագիկ Քամալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՀՅԴ-ն պայքարում է Հայոց պատմությունը կուսակցական պրոպագանդայի ներքո մատուցելու համար։

Նրանք վաղուց հայկական քաղաքական իրականությունը իդենտիֆիկացնում են սեփական կուսակցության գաղափարների հետ, եւ ցանկացած
այլ մոտեցում նրանք համարում են հակազգային։

Նրանք հենց սկզբից չեն մարսել հայկական երրորդ հանրապետության դեմոկրատական էությունը, դրա համար էլ, երբ Հայաստանը իրականում սկսում է ապրել քաղաքական ազատություններ կոչվածով, ապա անմիջապես Հայաստանի դաշնակցական էլիտան գաղափարական տոտալիտարիզմի դիրքերից սկսում է ագրեսիվ քարոզչության իրականացումը, որը ցավոք սրտի անհատների մակարդակով ինչ-որ մի պահի հասնում է տեռորային կուլմինացիայի։
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունը ինչ-որ առանձին վերցրած կուակացության սեփականություն չէ։

Հայաստանը քաղաքական ազատությունների երկիր է, եւ այդ բոլոր ազատությունները համարվում են ազգային ու պետական կապիտալ։

ՀՅԴ-ն պայքարում է Հայոց պատմությունը կուսակցական պրոպագանդայի ներքո մատուցելու համար։Նրանք վաղուց հայկական քաղաքական…

Posted by Գագիկ Քամալյան on Saturday, August 1, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ