«Մենք պատրաստ ենք վերադարձնել Արցախի գրավյալ տարածքներն Ադրբեջանից…». Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահի խոսքով, ավելին, այսօր պատրաստ են վերադարձնել Արցախի գրավյալ տարածքներն Ադրբեջանից։

«Մեր ժողովրդի պատմական տարածքում ապրելու և արարաելու անձեռնմխելի իրավունքը սակարկման ենթակա չէ։ Սա պատասխանն է հաճախակի և վերջին անգամ երեկ հնչեցրած Արդբեջանի նախագահի անհիմն, անհեռանկարային, անտրամաբանական հայտարարություններին ու խոսքերին։

Կասկածի տակ չպետք է դրվեն մեր այն քայլերը, որով սկիզբ ենք դրել ձեզ հետ միասին 88 թվականին։

Այն սահմանը, որ գծվել է մեր արյամբ, անհնարաին է  փոփոխել, իսկ փոփոխելու պարագայում, սա ոչ թե պոպուլիստական հայտարարություն է, այլ իրատեսական ծրագիր, ընդարձակելու ենք ոչ թե մեր անվտանգության տարածքը, այլ մեր հայրենիքը»,-նշել է Ա. Հարությունյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ