Չեռնոբիլի ատոմակայանի վթարի տարածքում աճող սնկերը մարդկանց կօգնեն տիեզերքում

Չեռնոբիլի ատոմակայանի վթարի տարածքում հայտնաբերված սնկերը հետազոտական ծրագրի շրջանակում ուղարկվել են տիեզերք: Նպատակը հեռավոր տիեզերական թռիչքների ժամանակ մարդկանց ռադիացիայից պաշտպանելու միջոցներ գտնելն է: Հետազոտության տվյալները փոխանցում է Fox News-ը:

«Տիեզերքի ուսումնասիրման համար մարդկանց սպառնացող ամենամեծ վտանգը ռադիացիան է»,- բացատրել են գիտնականները:

Նրանց խոսքերով՝ Չեռնոբիլում աճող սնկերն իրականացնում են «ռադիոսինթեզ»: Նրանք կլանում են ռադիացիան և այն վերածում էներգիայի:

Հետազոտությունը ցույց է տվել, որ սունկը կարելի է աճեցնել տիեզերքում:

«Աճի բնութագիրը նաև թույլ է տալիս ենթադրել, որ սունկը ոչ միայն ադապտացվում է, այլև ծաղկում ու պաշտպանում տիեզերական ռադիացիայից», -ասված է տեքստում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ