Սուրենյանը մանրամասներ է հայտնել սպասվող եղանակից

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օգոստոսի 1-3-ին սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում ենք, հատկապես երեկոյան և գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի ևս 2-4 աստիճանով»։

Օգոստոսի 1-ի կեսօրից հետո, 2-ի գիշերը և կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Oգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝  հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝ oգոստոսի 1-ի երեկոյան, 2-ի գիշերը և երեկոյան, 3-ին ժամանակ առ ժամանակ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Oգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ