Նրանք հայտնաբերեցին այս տարօրինակ անցքերն անապատում. ես ապշած էի, երբ տեսա, թե իրականոմ ինչի համար են դրանք

Կասպից ծովի ափամերձ շրջանները, Իրանի հյուսիսային շրջաններով խիտ են բնակեցված։ Հակառակ դրան, Իրանի հարավային որոշ անապատային շրջաններ անմարդաբնակ են։ Իրանն ապահոված է աշխատանքային ռեսուրսներով։

Իրանն աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ բնակչության սեռական կազմում գերակշռում են տղամարդիկ։

Իրանի կլիման նրա տարածքի մեծ մասում չոր և ցամաքային է։ Տեղումները չափազանց քիչ են՝ համենայն դեպս երկրի տարածքի մեծ մասում։ Առավել շատ տեղումներ լինում են տարվա ձմեռային և գարնանային շրջաններում։

Առանձնապես չոր է Իրանական բարձրավանդակի ներքին շրջաններում, քանի որ ծայրամասային լեռները կլանում են ողջ խոնավությունը։ Երկրի ամենախոնավ շրջանը Կասպից ծովի առափնյա շրջանն է։

Իրանական բարձրավանդակի ներքին շրջաններում են գտնվում երկու ամենախոշոր անապատները՝ Դեշթե-Քեվիր և Դեշթե-Լութ անապատները, որոնք զբաղեցնում են երկրի տարածքի մեկ ութերորդ մասը։ Մեծությամբ երրորդ անապատը Ջազմուրյան անապատն է։ Առհասարակ ամառն Իրանում ամենուրեք շոգ է և չոր՝ բացառությամբ Կասպից ծովի ափերի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ