ԹԵՍՏ. Որքա՞ն զարգացած եք դուք

Գորտերը բաժանասեռ կենդանիներ են։ Բեղմնավորումն արտաքին է, կատարվում է ջրում, իսկ զարգացումը մետամորֆոզով (կերպարանափոխությամբ)։

Բազմացման շրջանում գորտերը կուտակվում են ջրամբարներում։ Արուներն իրենց վառ գույնով և «երգով» գրավում են էգերին։ Արուները գլխի երկու կողմերում կամ կոկորդի տակ ունեն ռեզոնատորներ, որոնք ուժեղացնում են նրանց ձայնը։

Բազմացման շրջանում էգը թույլ է տալիս արուին բարձրանալ մեջքին և ամուր գրկել։ Այդ ընթացքում էգերը դնում են գորտնկիթ, իսկ արուները սերմնաբջիջներ պարունակող սերմնահեղուկը թափում են գորտնկիթների վրա։ Գորտնկիթը սև է, զարգացման ընթացքում կլանում է արեգակի ճառագայթները, արտաքինից պատված է թաղանթով և հարուստ է սննդանյութերով։

Բեղմնավորումից 8-10 օր հետո գորտի զիգոտից (բեղմնավորված ձվաբջջից) զարգանում է թրթուրը՝շերեփուկը։

Նրանց թրթուրը՝ շերեփուկը, ավելի շատ նման է ձկներին, քան իր ծնողներին, վարում է ջրային կենսակերպ։ Շնչում է խռիկներով, ունի երկխորշ սիրտ, արյան շրջանառության մեկ շրջան, կողագիծ, տեղաշարժվում է պոչային լողակով։ Շերեփուկը սկզբում սնվում է ձվաբջջում պաշարված դեղնուցի հաշվին, այնուհետև՝ ջրիմուռներով և մանրէներով։

Շերեփուկի աճին զուգընթաց տեղի են ունենում խորը փոփոխություններ՝ առաջանում են վերջույթներ, շնչառությունը դառնում է թոքային, սիրտը՝ եռախորշ։ Զարգանում է արյան շրջանառության երկու շրջան, աստիճանաբար անհետանում է պոչը։2-3 ամսվա ընթացքում թրթուրը վերածվում է հասուն գորտի։

Spread the love
  •   
  •   
  •