Հայտնի է A սերիայի հուլիսի լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է Իտալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը հուլիսին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։

Լավագույն խաղացող է ճանաչվել Իտալիայի չեմպիոնի տիտղոսն 9-րդ անգամ անընդմեջ նվաճած Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան:

26-ամյա ֆուտբոլիստը հուլիսին մասնակցել է 6 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դիբալան խփել է 11 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ