Ես՝ որպես պաշտպանության նախարար, կցանկանայի հասկանալ՝ այդ «քանի ուշ»-ը, ե՞րբ է

«Ես՝ որպես պաշտպանության նախարար, կցանկանայի հասկանալ՝ այդ «քանի ուշ»-ը, ե՞րբ է»։

Դավիթ Տոնոյանը, ՊԲ լրագրողի խնդրանքով անդրադարձել է Ալիևի՝ «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը»,- ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքն է ներկայացրել ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջեւ առկա փոխհամագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 30-ից 31-ը աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար` գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել  է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ, տեղում ծանոթացելով սոցիալ-կենցաղային պայմաններին ու ծառայության հետ կապված այն խնդիրներին, որոնք լուծման կարիք ունեն:

Նախարար Տոնոյանը առաձին ուշադրություն է դարձրել նաեւ ՊԲ-ում վերջին շրջանում ներդրված նորագույն զինատեսակներին ու արդիականացված տեխնիկական միջոցներին եւ դեռեւս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների ընթացքին:

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարներն այցելել են ՊԲ-ի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, որտեղ անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային ընթացիկ եւ հավանական զարգացումներին, հայկական երկու պետությունների առջեւ ծառացած մարտահրավերներին եւ այդ համատեքստում՝ մասնավորապես այն համակարգային անելիքներին, որոնք դրված են պաշտպանական գերատեսչությունների առջեւ:

«Ես, որպես Պաշտպանության նախարար, կցանկանայի հասկանալ՝ այդ «քանի ուշ»-ը, ե՞րբ է»։Դավիթ Տոնոյանը, ՊԲ լրագրողի խնդրանքով անդրադարձել է Ալիևի՝ «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը։

Posted by Shushan Stepanyan on Friday, July 31, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ