Փոքրիկ հայուհին հայտնի Despacito երգի՝ քանոնով կատարմամբ գերեց ավստրալացի հանդիսատեսին

Ավստրալիայի «Յոթերորդ ալիքով» հեռարձակվող Little Big Shots հաղորդման հյուրն է դարձել փոքրիկ Կրիստինան:

Հայուհին իր երաժշտական կարողություններով գերել է հանդիսատեսին և հաղորդավար Շեյն Ջեյքոբսոնին:

Հեռուստաշոուի շրջանակներում նա ներկայացրել է հայկական լարային գործիքներից քանոնը, որով էլ կատարել է պուերտոռիկացի կատարող Լուիս Ֆոնսիի՝ համաշխարհային հիթ դարձած Despacito երգը:

Հեռուստաշոուի եթերում Կրիստինան պատմել է, որ քանոն նվագելու որոշումը կայացրել է պատահաբար՝ Երևանի երաժշտական դպրոցներից մեկում լսելով, թե որքան գեղեցիկ է այն հնչում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ