ԹԵՍՏ. Ձեզ ծանո՞թ են այս դարձվածքները

Դարձվածքը կառուցվածքով երկու և ավելի բառերի կայուն, իմաստով ամբողջական, վերաիմաստավորված այնպիսի կապակցություն է, որը խոսքում վերարտադրվում է իբրև լեզվական պատրաստի միավոր։ Ժամանակակից հայերենում դարձվածքը հաճախ անվանում են դարձվածաբանական միավոր, դարձվածաբանական արտահայտություն, հատուկ ոճ, որոշ դեպքերում նաև՝ իդիոմ կամ իդիոմային արտահայտություն։

Բառակապակցությունների մեծ մասում բառերը հասկացվում են իրենց սովորական՝ ուղիղ իմաստներով:

Կան նաև այնպիսի բառակապակցություններ, որոնցում բառերն իրենց ուղիղ իմաստներով չեն հասկացվում, այլ միասին նոր՝ փոխաբերական իմաստ են արտահայտում: Այդպիսի բառակապակցությունները կոչվում են դարձվածքներ:

Գլուխ կոտրել-ը դարձվածք է և նշանակում է «մի բանի համար շատ չարչարվել, ճիգ գործադրել» կամ «մի բանի վրա շատ մտածել»: Օրինակ՝ Նրանք շատ չարչարվեցին, շատ գլուխ կոտրեցին, շատ գրքեր թերթեցին, բայց ոչ ոք չկարողացավ իմանալ, թե իրականում ի՛նչ է գտնված իրը:

Spread the love
  •   
  •   
  •