«Առաքում» ծառայությամբ նույնիսկ ոչխար ուղարկելու փորձ են արել․ Yandex.Taxi-ին կիսվում է մինչ այժմ ամենաարտասովոր առաքանիների պատմություններով

Առաքումներից օգտվելու մշակույթը, թեպետ մեզանում նոր չէ, բայց այն հաստատուն կերպով  ավելացել է  մեր կենցաղում և դարձել ակտուալ՝ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում։ Ժամանակ, ռեսուրսներ, նյարդեր խնայելու համար մարդիկ նախապատվություն են տալիս որևէ բան փոխանցել միջնորդավորված՝ իրենց հեռու պահելով խցանումներից, միաժամանակ մի քանի տեղ գնալու հոգսից, ինչու ոչ նաև հավելյալ գումարի վատնումից։

Թեպետ ընդունված է, որ առաքման ծառայությունն իր արժեքով գերազանցի սովորական ուղևորափոխադրմանը, բայց Yandex Taxi-ն այլ պայմաններ է առաջարկում։  Այսուհետ հնարավոր կլինի առաքել ցանկացած բան մի կետից մյուսը՝ ուղևորափոխադրման ամենամատչելի տարֆի արժեքով, այսինքն՝ սկսած 300 դրամից։  Եվ այո, առաքել կարել է ամեն ինչ, անզույգ գուլպայից մինչև քաբաբի ֆարշ, ճիշտ այնպես, ինչպես անում են մեր համաքաղաքացիները։

Թեպետ առաքումը կատարող վարորդը մեծ մասամբ տեղյակ էլ չի լինում, թե ինչ կա փաթեթեավորված առաքանու մեջ, բայց երբեմն ուղևորներն իրենք են տեղեկացնում առաքանու պարունակության մասին՝ լրացուցիչ որևէ ցուցում տալու համար։

Եվ այսպես, Yandex-ի մի քանի վարորդներ կիսվել են իրենց հանդիպած արատասովոր առաքման պատմություններով։

Սննդի, ծաղիկների, հագուստի կողքին, պարզվում է՝ երբեմն հանդիպում են նաև ինտրիգային դեպքեր, ինչպես օրինակ՝ առաքման տալ տղամարդու մեկ գուլպա և փողկապ, վուդու տիկնիկ մոմերի հետ, զուգարանի թուղթ և մեկանգամյա օգտագործման դիմակներ։ Ընդ որում, քաղաքացիներն առաքման ծառայությանն ու առաքող ընկերություններին վստահում են ոչ միայն իրենց հետաքրքրաշարժ անձնականի մասին պատմող առաքանիներն, այլև խիստ կարևոր հանձնարարականներ։ Վարորդներից մեկն, օրինակ, պատմում է, թե ինչպես է իրեն վստահվել ոսկու ձուլակտորի տեղափոխումը։

Թեպետ Հայաստանում ավելի հազվադեպ է պատահում, որ առաքման ծառայությանը դիմեն բանալիներ, փաստաթղթեր կամ էլեկտրոնային սարքեր առաքելու պատվերով, բայց եղել է անգամ դեպք, երբ երևանցիներից մեկը առաքման է տվել է թղթի մի կտոր, որի վրա միայն ձեռագիր հեռախոսահամար է եղել։

Yandex-ի առաքման ծառայության մեջ նմանօրինակ դեպքերը քիչ չեն․ «Առաքում» ծառայությունը գործարկել է այս տարվա մարտից։ Այն կարելի է գտնել հավելվածի մյուս սակագների շարքում, որտեղ սովորական ուղևորություններ են պատվիրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ