Ապրիլի 5-ին «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը Երևանի կենտրոնում խորհրդանշական ակցիա էր կազմակերպել և գումար էր հավաքում պաշտոնից հեռացող Սերժ Սարգսյանի թոշակի համար։
Ապրիլի 8-ին նախաձեռնությունը ավտոերթով շարժվեց Ծովագյուղ, որտեղ միացավ Նիկոլ Փաշինյանի բողոքի քայլերթին։
Ապրիլի 9-ին «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը Ազատության հրապարակից երթ իրականացրեց Երևանի կենտրոնական փողոցներով։
Ապրիլի 11-ին «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը «Հանուն Հայաստան պետության» ճակատի աջակցությամբ մոտ կես ժամով փակել էին Տիգրան Մեծ — Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկը։