Յարխուշտա`զինկոմիսարիատի բակում. պարում են նորակոչիկները

Տղաներին ընկերները երգ ու պարով են ճանապարհում հայոց բանակ` խոստանալով, որ այդպես էլ դիմավորելու են։

Արմավիրի զինկոմիսարիատում նորակոչիկներին պարով են ճանապարհում։ Այսօր Այգեշատ համայնքից բանակ զորակոչվող 2 տղաներին ճանապարհելու էին եկել ոչ միայն հարազատները, այլ նաև ընկերները, որոնց մեջ էին «Սուրմալու» ազգագրական երգի-պարի համույթի տղաները։ Հենց նրանք որոշեցին ընկերներին ուրախ սրտով ճանապարհել հայոց հաղթանակած բանակ, որ նույն ուրախությամբ էլ դիմավորեն։

Զինկոմիսարիատի բակում տղաները ռազմական Յարխուշտա պարը պարեցին, իսկ նրանց հետ նաև` բանակ մեկնողներից մեկը`Արման Համբարձումյանը։

Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում է տեղադրել Հրայր Սուրմալեցի (Հրայր Ղազարյան) օգտատերը, որը նաև «Սուրմալու» ազգագրական երգի–պարի համույթի ղեկավարն է։ «Այ, հենց էս ոգով են ճանապարհում Հայոց բանակ»,–տեսանյութին կից գրել է նա` տղաներին բարի ծառայություն մաղթելով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ