Հուղարկավորություն ԲելգիայումՀուղարկավորություն կամ թաղում, հանգուցյալի դին թաղելու (հողին հանձնելու) կարգն ու դրա հետ կապված, ինչպես նաև մահվան հանդեպ մարդկանց վերաբերմունքն արտահայտող ադաթ-սովորույթ։
Հուղարկավորության ձևերը փոփոխվում են ըստ ժամանակաշրջանի։ Ամենուր, այդ թվում նաև Հայկական լեռնաշխարհում, սկզբնական թաղումները կապված են եղել կրոնական պատկերացումների հետ և կատարվել են քարայրերում ու բնական փոսերում։
Հանդերձյալ կյանքի վերաբերյալ հավատը մարդկանց ստիպել է մեռածին զարդարել, լավ հագցնել, դամբարանում դնել ուտելիք, զենքեր, աշխատանքային գործիքներ և այլն, մյուս կողմից, վախենալով նրանից, զանազան ծեսերի միջոցով «խանգարել» նրա «վերադարձը»։
Ի պատիվ հանգուցյալի, գերեզմանի վրա ստեղծել են բլուրներ (տես Դամբարանաբլուր), կառուցել տարաձև դամբարաններ (բուրգ, աշտարակ, մատուռ և այլն), դրել խաչքարեր ու տապանաքարեր։