Կորոնավիրուսից կարող է մահանալ մարդկության 80% -ը․ գիտնականները սարսափելի կանխատեսում են արել

Առաջիկա 10-15 տարիներին մարդկության ավելի քան 80% -ը կարող է մահանալ կորոնավիրուսից՝ բացառությամբ ամբողջովին մեկուսացված վայրի ցեղերի։ Համաձայն վարկածներից մեկի, որը դեռևս լիովին ապացուցված չէ, բայց արդեն բավականին արժանահավատ է, աշխարհի բնակչության միայն 17% -ն է զարգացնում կորոնավիրուսի դեմ երկարատև իմունիտետ, այդպիսի ոչ այնքան ուրախ հեռանկարի մասին հաղորդում է MK- ն՝ վկայակոչելով The Guardian- ին և Լոնդոնի Քինգի քոլեջի գիտնականների ուսումնասիրությունը:

Հիմա մենք հասկանում ենք համաշխարհային կառավարությունների որոշումը առցանց ռեժիմին անցնելու մասին։ Դեռ ոչինչ չի ավարտվել: Ընդհակառակը, ամեն ինչ նոր է սկսվում։

Ի՞նչ ապացույցներ ունի այս տեսությունը: Վույանի վիրուսաբանության ինստիտուտի գիտնականները հայտնաբերերել են, որ նրանք, ովքեր վերականգնվել են կորոնավիրուսից և ձեռք բերել իմունիտետ, որոշ ժամանակ անց այդ իմունիտետը ևս մարում է։

Այսինքն, եթե ոչինչ չի փոխվում, ապա առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում մոլորակի մեծ մասը ստիպված կարող է մահանալ կորոնավիրուսից, ինչպես ժամանակին՝ ժանտախտից: Ոչ, մարդիկ չեն մահանա մի գիշերվա ընթացքում, բայց համաճարակի յուրաքանչյուր հաջորդ բռնկումով նրանց դիմադրությունը կթուլանա, իմունային համակարգը չի կարողանա վերականգնվել, և թոքերը ավելի ու ավելի կդժվարանան հաղթահարել վիրուսը։ Մասնագետները դեռևս դժվարանում են վերջնական կարծիք հայտնել այս ամենի մասին։ «Դեռևս չափազանց քիչ ժամանակ է անցել ստույգ եզրահանգումներ անելու համար»,֊ասում են մասնագետները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ