Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ով իր ինստագրամյան էջում ունի մոտ 32,600 հետևորդ, հաճախ է հրապարակումներ կատարում և կիսվում իր առօրյայով։ Այս անգամ Մարիամը ինստագրամի «story» բաժնում հնարավորություն էր տվել իր հետևորդներին հղել նրան իրենց հետաքրքրող հարցերը։
Մարիամը հայտնել է, որ պրակտիկա է անցնում ՄԱԿ-ի զարգացման ծրագրում։ Հետևորդներից մեկն էլ հարցրել էր․
«Դժվա՞ր չէ արդյոք միանգամից ուշադրության կենտրոնում հայտնվել։ Հարմարվե՞լ ես արդեն», վերջինս պատասխանել է․
«Իրականում բավականին դժվար էր, հատկապես սզբնական շրջանում, բայց արդեն սովորել եմ ու կարողանում եմ վերահսկել այն ամենը, ինչն իմ շուրջն է կատարվում»։
Վարչապետին վերաբերող հարցին, թե՝ դուք խորհուրդներ տալի՞ս եք վարչապետին, կիսում կարծիքներ ու մտքեր իր հետ, Մարիամը նշել է, որ իհարկե խորհուրդներ տալիս է, սակայն միշտ չէ, որ համակարծիք են։ Հավելեց նաև, որ ինչ-որ մտահոգությունների դեպքում անպայման կիսվում է, որովհետև ինքն էլ ապագայում քաղաքականությամբ է զբաղվելու։
Աղբյուր՝ Classy.am